Posted in Զատիկ, Uncategorized

Կրկնազատիկը Արևելքի լանջերին

Այսօր կրկնազատիկը նշեցինք Արևելքի լանջերին ։Ամբողջ խոտածածկը լցվել էր զատկական ձվիկներով։Ամեն ուր ծիսական երգ ու պար ։Մեզ հյուր էր եկել կրթության և գիտության նախարար ՝Արայիկ Հարությունյանը։

 

Posted in Զատիկ, Uncategorized

Ավագ ուրբաթ

Ավագ ուրբաթ ,նշեցինք զատկի ծեսը։Չամիչով փլավ եփեցինք, ձու ներկեցինք ,մեզ հետ էր նաև  մեր շատ սիրելի ,ընկեր Նելին։Հավեսով կերանք փլավը  և մի լավ ուրախացանք։

Posted in Զատիկ, Uncategorized

Ավագ հինգշաբթի

Ավագ հինգշաբթի այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Posted in Զատիկ, Uncategorized

Ավագ չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի։
Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:
Մենք էլ մաքրեցինք մեր խմբասենյակը փոշուց և կեղտից։Հետո սկսեցինք պատրաստել մեր Ակլատիզ պապիկին։

Posted in Վերապատրաստում, Զատիկ, Uncategorized

Զատկածառը, ընկեր Երանուհու հետ

20190416_161533.jpg

Այսօր մեր վերապատրաստվող ՝ընկեր  Երանուհու հետ,սկսեցինք  օրը,մեր պատրաստած շրխկաններով երգելով և զատկական ասիկներ ասելով ։Հետո նախաճաշեցինք և դուրս եկանք բակ։Բակում ընտրեցինք հարմար ծառ և սկսեցինք զարդարել գունավոր ձվերով ։Իսկական զատկածառ ստացվեց ։

Posted in Զատիկ, Uncategorized

Ձվախաղեր

Արևոտ եղանակին դուրս եկանք բակ և իհարկե ընկեր Նելին մեզ հետ էր,իր հետաքրքիր մտահաղացումներով։Այս անգամ ՝զատկի տոնին ընդառաջ, ձվախաղեր խաղացինք։