Posted in Աշխատաժամանակ, Uncategorized

Հունիսի 24-28 ի աշխատաժամանակ

20190621_105410.jpg

  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի՝ հավաքում ենք մեր պարտեզի մրգերը և պատրաստում ենք մրգային կոմպոտ։
  • Երեքշաբթի՝ այլընտրանքային նկարչություն , նկարում ենք մրգերով և բանջարեղեններով։
  • Չորեքշաբթի՝ բակային խաղ օղակներով։
  • Հինգշաբթի՝ օճառապղպջակներ։
  • Ուրբաթ՝ նկարում ենք տոտիկներով։Մեր նվագախումբը,նվագում ենք խոհանոցային պարագաներով։
Advertisements
Posted in Ամառային պարտեզ, Uncategorized

Լողափնյա խաղ

 

20190620_112454Թասիկների մեջ ջուր լցրեցինք, և գնդակներ ։Սաները առանց ձեռքերի օգնության,պետք է հանեին գնդակները ։Տեսնենք ո՞վ արագ հանեց։

 

Continue reading “Լողափնյա խաղ”

Posted in Ագարակ, Uncategorized

Բարի լու~յս ,ագարակ

20190619_110726.jpg

Այսօր առավոտյան երեխաների և նրանց մայրիկների հետ ,շարժվեցինք դեպի ագարակ։Մի վայր ,որտեղ երեխաները և ծնողները,կարող են շփվել, կերակրել,ուսումնասիրել կենդանիներին,ինչո՞ւ չէ,նաև ձիավարել։Իհարկե այս ամենի համար շնորհակալ ենք մեր տիար Բլեյանին։

Երգելով,զրուցելով շարժվեցինք առաջ։Իհարկե չմոռացանք մաքրել ագարակի հարակից այգին։Առաջինը նախաճաշեցինք,հետո ուսումնասիրեցինք կենդանիներին։Գովեցինք  մեր ձիուկներին,խոսեցինք,կերակրեցինք ,իսկ հետո ձիավարեցինք ։Մեծ էր հրճվանքը և ոգևորվածությունը սաների,բոլորը ուրախ էին ։

 

Continue reading “Բարի լու~յս ,ագարակ”

Posted in Աշխատաժամանակ, Uncategorized

Հունիսի 10_14 աշխատաժամանակ

20190530_161515.jpg

  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի ՝խաղ լողից առաջ, կլոր շրջանով սաները նստում են,մեկի ձեռքին բաժակով ջուր, հնչում է երաժշտություն, հերթով  բաժակը փոխանցում են ,հենց երաժշտությունը դադարում է, բաժակը ում ձեռքին է ,ջուրը լցնում է իր գլխին։
  • Երեքշաբթի՝Այլընտրանքային նկարչություն փուչիկներով։
  • Չորեքշաբթի՝գնդակներով խաղ։Փասի մեջ լցնում ենք ջուր և փոքր գնդակներ,սաները ոտքերով՝առանց ձեռքերի օգնությամբ, հանում են գնդակները։
  • Հինգշաբթի՝ջրային երգեր,պարեր։Լողավազանի մեջ ,ջրին հարվածելով երգում ենք մեր երգերը։
  • Ուրբաթ՝մեծ լվացք։Սաները առանձին թասերի մեջ լվանում են իրենց լողազգեստները։
Posted in Ամառային պարտեզ, Uncategorized

Հարսանեկան տիկնիկներ

20190605_130913

Արևելքում բոլորը պատրաստվում են հարսանիքի, չէ որ փեսան մեր Սմբատն է։Մենք էլ փոքրերի հետ,տիկին Թամարի օգնությամբ, պատրաստեցինք մեր հարսին և փեսային ։

 

Continue reading “Հարսանեկան տիկնիկներ”

Posted in Միջավայրի խնամք, Uncategorized

Շրջակա միջավայրի օր,պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում

Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն էր, և մենք օրը սկսեցինք մեր լողափի տարածքը մաքրելով,Նարեկը լողավազանի տերևները մաքրեց։Հետո երեխաները կամաց _կամաց հավաքվեցին,ինքնուրույն հագան իրենց լողազգետները և գնացինք դեպի լողավազան։

 

Continue reading “Շրջակա միջավայրի օր,պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում”

Posted in Հակաբացիլ Կոմիտաս, Uncategorized

Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը նախակրթարանում

Նախագծի առաքելությունն ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Կարող ենք հավաստել, որ այս փոքրիկները այսօր կարողացան կատարել իրենց առաքելությունը։ Ուրախ տրամադրությունը ապահովված էր ։
Մեր դաստիարակները ՝սաների հետ,շարունակեցին նախագիծը լողավազանում։
Posted in Աշխատաժամանակ, Uncategorized

Հունիսի 3-7 աշխատաժամանակ

 

Continue reading “Հունիսի 3-7 աշխատաժամանակ”