Posted in Մենք

Արատեսի խնձորները


Այսօր Արատեսից մեզ էին ուղարկել համեղ ու խրթխրթան խնձորներ։ Նախ ուսումնասիրեցինք խնձորները, դիտարկեցինք դրանց գույնն ու ձևը, գլորեցինք և խաղացինք դրանցով։ Այնուհետև Անիտայի հետ միասին լվացինք խնձորները և մեծ հաճույքով համտեսեցինք։ Իսկ մեր փոքրիկ ընկերներին էլ չմոռացանք․ խնձորի մնացորդները տարանք ջերմոց-լաբորատորիա՝ մեր կենդանիներին հյուրասիրելու։

Շարունակել կարդալ “Արատեսի խնձորները” →
Posted in Աշնանային պարտեզ

Աշնանային զբոսանք


Այսօր դուրս եկանք զբոսնելու և նկատեցինք, որ մեր բակի տերևները բավականին դեղնել ու թափվել են՝ ծածկելով ծառերի տակ գտնվող տարածքը։ Սաները մեծ ուրախությամբ սկսեցին հավաքել գունավոր տերևները և լցնել զամբյուղի մեջ։ Այսպես միասին վայելեցինք աշնանային գեղեցիկ օրը՝ բացահայտելով բնության գույներն ու աշնանային հրաշքները։

Շարունակել կարդալ “Աշնանային զբոսանք” →
Posted in Սերմնացան․սերմնահավաք

Դդումը


Այսօր Ղազարավանից մեզ հյուր էր եկել մի գեղեցիկ դդում։ Նախ զրուցեցինք դդումի մասին, նկարագրեցինք նրա գույնը, ձևն ու առանձնահատկությունները, պատմեցինք այն ամենի մասին, ինչ գիտենք դդումի վերաբերյալ։ Այնուհետև կտրեցինք դդումը և սկսեցինք առանձնացնել կորիզները, որպեսզի հետագայում դրանք տնկենք և հետևենք, թե ինչպես են աճում փոքրիկ բույսերը։ Այսպիսով, մեր սաները սովորեցին նոր բաներ՝ ուսումնասիրելով բնությունն ու նրա պարգևները։

Շարունակել կարդալ “Դդումը” →
Posted in Նախագծեր, ԱՏԱՄՀԱՏԻԿ

Ատամհատիկի ծես

«՝Դպրոցը ատամհատիկի բաց ավեստանոց»նախագիծ

Ծիսակատարության օրը`Դեկտեմբերի 12

Ծիսակատարության անցկացման վայրը՝

Շարունակել կարդալ “Ատամհատիկի ծես” →
Posted in Թթուդրիկ

Թթուդրիկ

Այսօր մեր Թթուդրիկի օրն էր։

Մեր սաները, Կիրիլի մայրիկի հետ միասին, պատրաստեցին ավանդական հայկական թթուներ։ Առանձնահատուկ էր այն, որ Կիրիլի մայրիկը ազգությամբ ռուս է, բայց մեծ ցանկություն ուներ մասնակցելու մեր ազգային ծեսին։ Միասին դրեցինք թթուն, երգեցինք, գովեցինք մեր համեղ թթուն ու օրը լցրեցինք ջերմությամբ, ուրախությամբ և հայկական ավանդույթների շնչով։Իսկ Կիրիլի մայրիկը խոստացավ, որ այսուհետ տանն էլ ինքնուրույն կդնի թթու։

Շարունակել կարդալ “Թթուդրիկ” →
Posted in Հարթակում ծնողներն են

Բանջարեղենային աղցան


Այսօր Էլլայի մայրիկը մեր սաների հետ պատրաստեց համեղ և օգտակար բանջարեղենային աղցան։ Փոքրիկները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին պատրաստման ընթացքին, ծանոթացան տարբեր բանջարեղենների հետ և սովորեցին միասին աշխատել։ Օրը լի էր ուրախությամբ, համագործակցությամբ և համեղ տպավորություններով։

Շարունակել կարդալ “Բանջարեղենային աղցան” →
Posted in Թթուդրիկ

Մեր սաները պատրաստվում են թթուդրիկին


Ահա՛, տեսեք, թե ինչպես են մեր սաները պատրաստվում թթուդրիկի ծեսին։ Փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին գնումներ են կատարում՝ ընտրելով անհրաժեշտ բանջարեղենն ու պարագաները։ Նախապատրաստական այս ընթացքը ևս մի փոքրիկ ուսուցողական արկած է՝ լի ուրախությամբ, համագործակցությամբ և նոր բացահայտումներով։

Շարունակել կարդալ “Մեր սաները պատրաստվում են թթուդրիկին” →