Posted in ՌՈԴԱՐԻ, Զարգացնող խաղեր, Uncategorized

Լեգո մարդուկ

20190321_095548.jpg

Ըստ իս ,լեգոները ամենա սիրված և այլընտրանքային խաղալիքներն են։Օրինակ երեխաները՝մեծ թե փոքր,սիրում են լեգոներով խաղալ ,և գույներն ենք սովորում և աշտարակ ենք կառուցում, Արեգը նույնսիկ հրացան է պատրաստում։Այսօր մի այլ բան մտածեցինք (լեգո մարդուկ )։

Advertisements
Posted in Զարգացնող խաղեր

Զարգացնող խաղ

Այսօրվա խաղը, շատ հետաքրքիր ստացվեց :Երեխաներ ամրակով բռնում էին լեգոները և դասավորում նեղ քանոնի վրա :Բոլորին դուր եկավ , անգամ նորեկ Արամը , որ չեր մասնակցում մեր  խաղերին , ինքնակամ եկավ և մասնակցեց:

Posted in Զարգացնող խաղեր, Uncategorized

Զարգացնող խաղ

Երեկ Հայկուշ Գևորգյանի հետ` սեմինարի ժամանակ ,քննարկել էինք զանգացնող խաղերի դերն ու նշանակությունը երեխաների համար:Այսօր նրանց հետ խաղացինք այդ խաղերից մեկը:Խաղը երեխաների մոտ զարգացնում է մանր մատորիկան,երկրաչափական մարմինների ճանաչումը ,  գույների տարբերումը :Երեխաները հավեսով աշխատեցին  բրինձի , հնդկաձավարի , ձավարի և ոսպի հատիկներով:Սկզբում մենք ուղղորդում էինք նրանց հատիկ — հատիկ դասավորել սոսնձված եզրագծերում , բայց նրանք ավելի հեշտ տարբերակ գտան :Մաշան ամբողջ հնդկաձավարը լցրեց իր թղթի վրա , հետո դատարկեց հետ ափսեի մեջ , ու ավելի գեղեցիկ ստացվեց:

Posted in Զարգացնող խաղեր, Uncategorized

Վերապատրաստման 4-րդ օր

Չորրորդ օրն էլ էր մեզ մոտ հագեցած :Առավոտյան երգեցինք ընկեր Մարինեի հետ:Խաղացինք `《Արահետ》խաղը,հետո նախաճաշեցինք և վերապատրաատվող ` ընկեր Արմինեի, մի քանի սաների հետ ,գնացինք ագարակ:Մեզ հետ վեցրեցինք գազար,խնձոր և շաքար:Ագարակում ընկեր Լուսինեն մեզ ցույց տվեց ձիերին, պոնիին և իշուկին:Մենք և սաները` Լուսինեի օգնությամբ , կերակրեցինք կենդանիներին:Վերադարձանք խումբ շատ սոված, էլ չասեմ , որ Արփին Փաշինյան ամբողջ ճանապարհին ասում էր 《գազար եմ ուզում 》:Մի լավ ճաշեցինք ,հետո ընկեր Արմինեին ճանապարհեցինք մարզական սեմինարի: