Posted in Uncategorized

Կլոր սեղան

Այսօր քոլեջում տեղի ունեցավ մայիսյան հավաքի ,երրորդ կլոր սեղանը։Դաստիարակների Աննա Հայրոյանը և Էլյա Գրիգորյանը ներկայացրեցին ծնող պարտեզ համատեղ աշխատանքը ,դրա արդյունավետությունը և անհրաժեշտությունը։էլյա Գրիգորյանը ներկայացրեց իրենց ջերմոց լաբարատորիան։Վերջում խոսեցին ծնողները ,հայտնեցին իրենց շնորհակալությունները։

Posted in ԾԵՍԵՐ

Համբարձման ծես

Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը: