Posted in Աշխատանքային նախագծեր, Uncategorized

Մայիս ամսվա աշխատանքային գործունեություն

Մայիս ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծեսԸնդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն,
  • Համբարձման տոնի խոհանոց Պատրաստում ենք քաղցրավենիքներ ու երբ նախակրթարանի մյուս սաները «Ծաղկամոր» տիկնիկով ուգովքի երգեր երգելով այցելն՝ հյուրասիրում ենք։
  • Տեխնոլոգիա ֊ Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի Թափանցիկ Ջակոմո
  • Թումանյան֊
  • Աղայանական շարք`…Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Համբարձման խաղիկներ`…
  • Բակային խաղեր
  • Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ» Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում 4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզի նախագիծ

  • Համբարձման տոն
  • Ռոդարի -Աղայան խառնաշփոթ (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում,մրմին,ծափ )
  • Իմ ընկերը (ընտանի կենդանի)
  • Ընտանեկան ծաղկահավաք
  • Կոմիտասյան 150
  • Դաստիարակի օրագիր
  • Բույն֊կերաման թռչունների համար
  • Ռադիո Ռոդարի
  • Ինքնաշեն խաղալիք

Սեմինար-պարապմունքներ

  1. Շվիահար դաստիարակներ
  2. Մարզական դաստիարակներ

Համբարձման տոնի խաղիկներ և երգեր

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
    Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Advertisements
Posted in Բլեյան կրթական ցանց, Uncategorized

Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման,ցանցային կազմակերպման բաց հավաք։Օր երկրորդ

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ,տեղի ունեցավ  հեղինակային կրթական ծրագրերի իրականացման, ցանցային բաց հավաք։

Առավոտյան հյուրերին,վերապատրաստվողներին դիմավորեցինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։Եկեղեցում ելույթ ունեցավ մեր երգչախումբը։Հետո հյուրերի հետ ոտքով իջանք, ամեն խումբ իր դպրոց։Յուրաքանչյուր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան բաց քննարկում ։

Posted in Զատիկ, Uncategorized

Կրկնազատիկը Արևելքի լանջերին

Այսօր կրկնազատիկը նշեցինք Արևելքի լանջերին ։Ամբողջ խոտածածկը լցվել էր զատկական ձվիկներով։Ամեն ուր ծիսական երգ ու պար ։Մեզ հյուր էր եկել կրթության և գիտության նախարար ՝Արայիկ Հարությունյանը։

 

Posted in ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Ապրիլ ամսվա հաշվետվություն

20190417_115249

Ապրիլ ամիսը ,իր պայծառ օրերով և Զատկի ծեսով։

Օրերը տաքացան ,զբոսանքներն ու բակային խաղերը ակտիվացան։

Զբոսանք

Բակային խաղեր

Արևի շողերի ներքո ստվերախաղ խաղացինք

Ստվերախաղ

Բակում զատկական խաղեր խաղացինք

Զատկական խաղեր

 Ծառզարդարին հավաքեցինք չորացած ճյուղեր ,ադի_ բուդի գնեցինք,տարանք խմբասենյակ և սկսեցինք զարդարել ճյուղերը։

Ծառզարդար

Ունեցանք Գյումրիից վերապատրաստվող։Ընկեր Երանուհու հետ ,երգեցինք մեր երգերը և զարդարեցինք բակի ծառը։

Զատկածառը, ընկեր Երանուհու հետ

Հեքիաթասաց ընկեր Երանուհին

Զատիկին ընդառաջ,ածիկ ցանեցինք։

Ածիկացան

Ձու դատարկոցի

Ձվախաղ

Զատկական խաղիկներ

Պատրաստեցինք ինքնաշեն շրխկաններ

Գունավոր ձվիկներից շրխկաններ

Ինքնաշեն շրխկաններ

 

Մեր սաները այսպես են նշում զատկի ծեսը ,իրենց տանը։

Զատիկը ընտանիքում

Ավագ շաբաթ։Հագեցած և բովանդակալից,ակլատիզն էլ իր ուրույն տեղը զբաղեցրեց։

Ավագ չորեքշաբթի

Ավագ հինգշաբթի

Ավագ ուրբաթ

Զատկածես

Զատկական ասիկներ

Զատկական երգեր

Տեխնոլոգիա

Գունավոր բրինձ

Գունավոր խմոր

Անակնկալ ձվիկները

Թղթե ձվիկներ

Հետաքրքիր էր մատիկախաղը,մի ձեռքին բզեզ էինք նկարել,իսկ մյուսին սարդ։

Մատիկախաղ

Նոր Սեբաստացի

Ուրախ և մարզական

 

 

 

Posted in ԾԵՍԵՐ, Uncategorized

Զատիկն ընտանիքում

Ահա այսպես են նշում ,Վարդանյան Մուշեղի ընտանիքը Զատիկի ծեսը իրենց տանը։

 

 

Գրիգորյան Յանան և Գրիգորը ,տատիկի հետ ներկում են զատկական ձվերը ,իսկ հետո ձվակռիվ են խաղում։

Իսկ Էմիլին էլ, այսպես է դիմավորում Զատկի ծեսը,մայրիկին բան չթողեց անելու,համ փլավը եփեց ,համ ձուն ներկեց,դասավորեց,իսկ վերջում էլ ձվակռիվը հաղթեց։

Անգելինան ներկեց ձվերը,փլավը եփեց,վերջում էլ ձվակռիվ խաղաց եղբոր հետ։

Posted in ԾԵՍԵՐ, Uncategorized

ԶԱՏԻԿ-Կրկնազատիկ

Ապրիլի 26 ին, Ժամը՝ 10.30-ից նախապատրաստություն տոնին։

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի լանջեր

Մասնակիցներ՝  պարտեզի 2֊5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ,հյուրեր Աշտարակից։

Ծրագիրը

11.30 հավաքվում ենք Արևելյան պարտեզի հարակից այգիում, յուրաքանչյուր խումբ ունենում է իր զատկական սեղանը։

Ծիսական միասնական երգեր և պարեր

Եկեք ծեծենք,

Կարկաչա~, կարկաչա

Զարկ, բոլոճիկ

Խնկի ծառ

Գնացեք, տեսեեք

Հինգ էծ ունեմ ուլերով

Թամզարա Յարխուշտա-ըմբշամարտ

Խաղեր

Ձվախաղեր ՝ձու ներկոցի,ձու գլորոցի ձու կոտրոցի։

Զատկական բակային խաղեր։

Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:

Զատկական ասիկներ՝

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

Զատիկ, զատիկ, նավակատիկ,

Արի նստի մեր տան մոտիկ****

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,

Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,

Պասը գնաց, Զատիկն եկավ,

Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով

Զատիկը շուտ չես բերի:

Posted in Զատիկ, Uncategorized

Ավագ ուրբաթ

Ավագ ուրբաթ ,նշեցինք զատկի ծեսը։Չամիչով փլավ եփեցինք, ձու ներկեցինք ,մեզ հետ էր նաև  մեր շատ սիրելի ,ընկեր Նելին։Հավեսով կերանք փլավը  և մի լավ ուրախացանք։

Posted in Զատիկ, Uncategorized

Ավագ հինգշաբթի

Ավագ հինգշաբթի այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»: