Posted in ԾՆՈՂԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի 8-ը հագեցած օր էր։ Ժամը 10։00-ին ծնողներով հավաքվեցինք և միասին քննարկեցինք Ամանորի ծեսի նախագիծը, որը նախապես ուղարկել էինք։ Քննարկմանը հաջորդեցին փորձերը, որոնք ուղեկցվեցին ջերմ տրամադրությամբ։ Քննարկեցինք նաև որոշ կազմակերպչական հարցեր։ Ծնողների հետ ընտրեցինք Ձմեռ պապիկի նվերները և պայմանավորվեցինք կրկին հանդիպել և ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ Չմասնակցող ծնող չի կարող լինել. բոլորս միասնական պիտի այդ օրն իսկապես կախարդական հեքիաթի վերածենք և լիաթոք հաճույք ստանանք։ Շնորհակալ ենք ջերմ միջավայրի և ակտիվ մասնակցության համար։ Պայմանավորվեցինք՝ ամսի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր օր պատասխանատու է մի ծնող՝ հեքիաթասաց հայրիկներ, ծիսական ուտեստներ պատրաստող տատիկներ, տեխնոլոգ մայրիկներ…
Շնորհակալություն երաժիշտ Մարինե Ոսկանյանին և Նառա Նիկողոսյանին՝ ջերմ ու անմիջական մասնակցության համար։Հրաժեշտ տվեցինք կրկին հանդիպելու ակնկալիքով:

Հաջորդ հանդիպումը դեկտեմբերի 14_ին , ժամը՝16։30:Սիրով սպասում ենք:

Advertisements

Հեղինակ՝

One thought on “Ծնողական ակումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s