Posted in Վերապատրաստում, Uncategorized

Մեկօրյա վերապատրաստում

 

Այսօր կայացավ մեկօրյա վերապատրաստումը Սասունիկի<< Արմինե Կարապետիի >>անվան մանկապարտեզում:Ես առաջին անգամ էի այցելում Սասունիկ,շատ տպավորված եմ,շատ ջերմ և ընկերական մթնոլորտ էր:Բաժանվեցինք երկու խմբի ,մի մասը՝հացթխիկի, մյուսը՝թթուդրիկի:Սաները սկզբում շփոթված էին ,բայց հետո կամաց-կամաց բացվեցին,սկսեցին երգել,պարել, թռչկոտել:Բանջարեղեններից կերպարներ պատրաստեցինք,անուններ որոշեցինք, միասին թթուն դրեցինք:Հետո գնացինք հացատուն ,նորաթուխ լավաշ կերանք,մեր երգերը երգեցինք,բակում բոլորս շուրջպար բռնեցինք:Վերջում քննարկեցինք,ամփոփեցինք մեր օրը՝պայմանավորվեցինք հանդիպել հարիսայի ծեսին:Շնորհակաություն ջերմ միջավայրի համար:

Advertisements