Posted in Uncategorized

ՄԵԼԻՍԱ

Մելիսա ՝խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։Հայտնի է ՀՀ-ում՝ 1 տեսակ:Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։melissa-officinalis-sidrunmeliss-lemon-balm-.1985